Անչափահաս տղաների գերեվարման առումով ուղղակիորեն մեղավորություն ունի փաշինյանական հանցախումբը․ Ֆիդանյան
Քաղաքական
19:30 06/06/2025
Հայաստան

Անչափահաս տղաների գերեվարման առումով ուղղակիորեն մեղավորություն ունի փաշինյանական հանցախումբը․ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդաանյանը գրում է․

«Անչափահասների գերեվարման ֆոնին ճիվաղը շարունակում է թիրախավորել եկեղեցուն ու արդեն նաև ԶԼՄ-ներին:

2007թ. ծնված Կարեն Ջհանգիրյանի և 2008թ. ծնված Անդրեյ Գյագունցի գերեվարման համատեքստում մի քանի դիտարկում պետք է իրականացնել:

Առաջին` անչափահասները գերեվարվել են Սյունիքի մարզից, որտեղ վերջին տարիներին ադրբեջանական զինուժը կիլոմետրերով մխրճվել է:

Երկրորդ` ադրբեջանական այդ ներխուժումների արդյունքում բազմաթիվ հայկական բնակավայրեր հայտնվել են ադրբեջանական զինուժի քթի տակ:

Երրորդ` որոշ տեղերում հայկական բնակավայրերի և ադրբեջանական օկուպացիոն զինուժի միջև տարածությունը մի քանի հարյուր մետր է դարձել:

Չորրորդ` անչափահաս տղաների գերեվարման առումով ուղղակիորեն մեղավորություն ունի փաշինյանական հանցախումբը, որը այս տարիներին որևէ քայլ չի իրականացրել ադրբեջանական օկուպացիոն զորամիավորումները Հայաստանից դուրս շպրտելու և Հայաստանի սահմանների անվտանգությունը ապահովվելու ուղղությամբ:

Հինգերրորդ` հանցախումբը ոչ միայն չի զբաղվել Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, այլև կեղծ խաղաղության քողի ներքո հետևողական կերպով անարձագանք է թողել վերջին երկու ամիսներին ամեն գիշեր նույն Սյունիքում ադրբեջանական թիրախային կրակոցները, դրանով հնարավորություն տալով ադրբեջանցիներին ավելի սանձարձակ լինել մեր սահմանամերձ բնակչության նկատմամբ:

Յոթերրորդ` անգամ անչափահասների գերեվարությունից հետո վարչախմբի պարագլուխ ճիվաղը շարունակում է սեփական իշխանության ամրապնդման համատեքստում եղկելի օրակարգի իրացումը` նորից թիրախավորելով եկեղեցուն և դրան զուգահեռ արդեն ԶԼՄ-ներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անչափահաս տղաների գերեվարման առումով ուղղակիորեն մեղավորություն ունի փաշինյանական հանցախումբը․ Ֆիդանյան